s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• «ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

• = Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Խարբալ (ի)

Խարբալեմ (եցի)

Խարբալիչ

Խարբալումն (ման)

Խարբուզ

Խարբութիւն (ութեան)

Խարբուխ (բխի)

Voir tout